Բացել լրահոսը Փակել լրահոսը
Ադամ Շիֆ
A A
Քաղաքականություն

Ժամանակն է, որ ԱՄՆ պետքարտուղարությունը պատասխանատվության ենթարկի Ադրբեջանին. Ադամ Շիֆ

Ժամանակն է, որ ԱՄՆ պետքարտուղարությունը պատասխանատվության ենթարկի «ադրբեջանական ռեժիմին մարդու իրավունքների խախտումների համար», հայտարարել է ԱՄՆ դեմոկրատ սենատոր Ադամ Շիֆը:

Նա ուշադրություն է հրավիրել այն հանգամանքին, որ Ադրբեջանում «հայ քաղբանտարկյալների դատերը փակ ռեժիմով են անցկացվում»:

«Պատշաճ իրավական ընթացակարգը բացակայում է: Լրատվամիջոցներ չեն թույլատրվում», - գրել է նա Ֆեյսբուքում: