Բացել լրահոսը Փակել լրահոսը
Բախվել են ավտոմեքենաներ. տուժածներ չկան (3)
A A
Հասարակություն

Երևան-Մեղրի ավտոճանապարհին բախվել են «Hyundai» և «Opel» մակնիշների ավտոմեքենաները և հայտնվել ճամփեզրյա ջրահեռացման առվակում

Հունվարի 25-ին, ժամը 12:31-ին Վայոց ձորի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Եղեգնաձոր քաղաքի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ:

 

Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը և հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

 

Պարզվել է, որ Երևան-Մեղրի ավտոճանապարհի 121-րդ կմ-ին բախվել են «Hyundai» (վարորդ՝ Վ. Ս.) և «Opel» (վարորդ՝ Ն. Հ.) մակնիշների ավտոմեքենաները և հայտնվել ճամփեզրյա ջրահեռացման առվակում. «Opel» մակնիշի ավտոմեքենան շրջվել է:

 

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել գազի բալոնների փականները և ավտոմեքենաները տեղափոխել ավտոքարշակների վրա։