A
A
Դիմակավորված անձը փորձել է վնասել Աթաթուրքի արձանը Ստամբուլում
Աջակցիր «Ա1+»-ինՀունվարի 24-ին Թուրքիայի ներկայիս հանրապետության հիմնադիր և առաջին Մուստաֆա Քեմալ Աթաթուրքի արձանի նկատմամբ ոտնձգության փորձ է կատարվել, գրում է Ermenihaber.am-ը։
Մասնավորապես դիմակավորված անձը մուրճը ձեռքին բարձրացել է Ստամբուլի Սարայբուրնու այգում տեղադրված Աթաթուրքի արձանի վրա և, ականատեսների վկայությամբ, փորձել է վնասել այն: Սկզբում անցորդներն են փորձել մահակներով վնասազերծել նրան, բայց ապարդյուն։ Հետո ոստիկանական ուժեր են եկել դեպքի վայր և նրան բերման ենթարկել։ Այնուհետև պարզվել է, որ արձանի վրա հարձակված անձը ծագումով սիրիացի Մ. Հ-ն է: