Բաքվի փակ ու շինծու դատավարությունը և Հայաստանի իշխանությունների ու ԶԼՄ-ների արձագանքը․ ՈՒՂԻՂ (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինԲանախոսներ՝ ✅Արաքս Մելքոնյան՝ Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ նախագահ ✅Մարիամ Բարսեղյան՝ Media.am-ի լրագրող
Հունվարի 17-ին Բաքվի զինվորական դատարանում մեկնարկել է Ադրբեջանում պահվող 15 գերիների դատավարությունը, որը շարունակվել է հունվարի 21-ին։ Ըստ ադրբեջանական լրատվամիջոցների` հաջորդ նիստին՝ հունվարի 27-ին, դատարանը որոշում կկայացնի խափանման միջոց կալանքը տնային կալանքով փոխարինելու միջնորդության վերաբերյալ։ Միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցչի գրասենյակը հայտարարել է, որ հետևում է այս օրերին Ադրբեջանում ընթացող դատավարություններին։ Սահմանված ընթացակարգերի համաձայն՝ անհրաժեշտ լրացուցիչ ապացույցներ և պահանջներ կներկայացվեն Մարդու իրավունքների եվրոպական դատարան և Արդարադատության միջազգային դատարան։ Ինչպե՞ս է Հայաստանի իշխանությունն արձագանքում Բաքվում տեղի ունեցող շինծու դատավարությանը, ինչպե՞ս է հայաստանյան մեդիան լուսաբանում այն։