A
A
Ալեքսանդր Սիրունյանը թեկնածությունը հանել է. Կոնջորյան (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինԱլեքսանդր Սիրունյանը որոշել է հետ վերցնել իր թեկնածությունը ԲԴԽ անդամի պաշտոնից։
Այս մասին Ազգային ժողովում հայտարարեց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը։
«ԲԴԽ անդամի թեկնածության մասով Սիրունյանը հանդես է եկել հայտարարությամբ և ասել է, որ հաշվի առնելով այն հանգամանքը, որ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի եզրակացության մեջ որոշակի դիտարկումներ կան, ինքն այս պարագայում իր թեկնածությունը հետ է քաշում, որպեսզի իրավիճակը պարզաբանվի։ Պարզաբանվելուց հետո առիթ կլինի, կխոսենք»,-ասել է Կոնջորյանը։