A
A
Վաշխառուի պես լավատեսություն են վաճառում հասարակությանը՝ թքած ունենալով երկրի անվտանգության վրա (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինՀայաստանի ու Ադրբեջանի պայմանավորվածությունը սահմանազատման աշխատանքները սկսել վերսկսելու վերաբերյալ Տավուշի մարզից բոլոր առումներով խնդրահարույց է, Ազգային ժողովում ասաց ԱԺ Պատիվ ունեմ խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը։
«Փաստացի ադրբեջանական ցանկությունը ձևակերպեց որպես երկկողմ համաձայնություն, եւ ՀՀ առաջնահերթությունները հերթական անգամ ստորադասվեցին ադրբեջանական քմահաճույքներին։ Խոսքն առաջին հերթին Տավուշի մարզում գտնվող, այսպես կոչված, անկլավների մասին է, որոնց հանձնումը խնդիրներ է առաջացնում և միջազգային իրավունքի և ՀՀ օրենսդրության, ինչպես նաև մեր երկրի կենսունակության տեսանկյունից։
Այսպես կոչված անկլավների թեման պետք է քննարկվի միևնույն փաթեթում, որտեղ ի թիվս ադրբեջանական պահանջներին, նաև ադրբեջանական օկուպացիայի տակ գտվող Արծվաշենն է։ Սա բխում է դեմարկացիայի տրամաբանությունից և միջազգային իրավունքի տեսանկյունից ընկալելի մոտեցում է»։
Պատգամավորը նշեց, որ Հայաստանի իշխանությունն ադրբեջանական սպառնալիքերի ներքո շարունակում է անտեսել դեմարկացիայի կարևոր դրույթներից մեկը՝ բանակցության էլեմենտը, որը ենթադրում է միջազգային պրակտիկայի եւ սկզբունքների շրջանակներում առաջ եկող փոխանակման դրույթը, ինչը հիմնված է կողմերի կենսական շահերի և ենթակառուցվածքների պահպանման վրա։
«2024 թվականին Տավուշի ուղղությամբ իրականացվող գործընթացի և հայտնի չորս գյուղերի հանձնման ժամանակ, պատճառաբանելով պրոցեսը՝ Ադրբեջանի օկուպացրած տարածքներից չսկսելու մոտեցումը, ՀՀ իշխանությունը նշում էր, որ առաջնահերթությունը հիմնված էր բնակավայրի հանգամանքի վրա։ Եթե դա էր սկզբունքը, ապա անհասկանալի է, թե ինչու այդ փուլում չճշգրտվեցին և Հայաստանին չվերադարձվեցին Տավուշի մարզի 32 բնակավայրի այն օկուպացված տարածքները, որոնք 90-ականների ռազմական գործողությունների ժամանակ հայտնվել էին ադրբեջանական վերահսկողության տակ։ Կամ ինչու պրոցեսը զուգահեռ տեղի չունեցավ Ներքին Հանդում, Տեղ գյուղում կամ օրինակ Ջերմուկում։ Այն ինչ սահմանազատման անվան տակ ներկայացնում էՀայաստանի իշխանությունը, ոչ այլ ինչ է, քան Ադրբեջանի պարտադրված զիջում և Ադրբեջանի պատկերացումներով իրականացվող հանձնման պրոցես»,- ասաց նա։