Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Միկան» մեկնեց Նորվեգիա

Սպորտ
8600db91f1e57d713aec0dd726e479b1

Ֆուտբոլի Հայաստանի այս տարվա գավաթակիր Երեւանի «Միկան» վաղը Եվրոպայի լիգայի որակավորման 2-րդ փուլի շրջանակում ուժերը կչափի նորվեգական «Վոլերենգա» թիմի հետ:

Այսօր առավոտյան «Միկան» Երեւան - Մոսկվա - Օսլո չվերթով մեկնել է մրցավայր: Ինչպես «Ա1+»-ի մարզական լրագրողին տեղեկացրին ակումբի մամուլի կենտրոնից, թիմի գլխավոր մարզիչ Էդուարդ Մարգարովը խաղին պատրաստվելու համար ընդգրկել է ուղիղ 18 ֆուտբոլիստ, այնքան, որքան պահանջվում է հանդիպման արձանագրությունը լրացնելու համար:

Օսլոյում «Միկային» չեն կարող օգնել թիմի նորեկ, իսպանացի Ադայ Բենիտեսը, որը վնասվածք է ստացել մարզման ժամանակ, ինչպես նաեւ Վահագն Մինասյանը, Գրիգոր Մկրտչյանը եւ Անդրանիկ Շահգելդյանը: Իսկ ահա Հայաստանի առաջնության խաղին վնասվածք ստացած չինացի հարձակվող Դոնգ Ֆանժուն արդեն վերականգնվել է եւ թիմի հետ մեկնել է Նորվեգիա:

Նշենք, որ «Վոլերենգա» - «Միկա» հանդիպումը սկսվելու է Երեւանի ժամանակով 22։00-ին։ Բուքմեյքերները խաղի բացահայտ ֆավորիտ են համարում նորվեգական թիմին, որի հաղթանակը գնահատվում է 1,20 գործակիցով, իսկ «Միկայինը»` 12,00-ով:

«Միկայի» կազմը.

Դարպասապահներ` Գեւորգ Կասպարով, Ֆելիքս Հակոբյան:

Պաշտպաններ` Հրայր Մկոյան, Ալեքսանդր Թադեւոսյան, Աղվան Մկրտչյան, Գեւորգ Պողոսյան, Հայկ Իշխանյան, Անդրանիկ Ոսկանյան, Հովհաննես Գրիգորյան, Ալեքս:

Կիսապաշտպաններ` Արմեն Պետրոսյան, Էդնեյ, Պեդրո Լոպես, Կոնստանտին Մանդրիչենկո, Արեգ Ազատյան:

Հարձակվողներ` Նարեկ Բեգլարյան, Սեմյոն Մուրադյան, Դոնգ Ֆանժու: