Տիգրան Լ. Պետրոսյանը` միանձնյա առաջատար
Հայաստանի գրոսմայստեր Տիգրան Լ. Պետրոսյանը Իսպանիայի Բենասկե քաղաքում անցկացվող շախմատի միջազգային մրցաշարում վեց հնարավորից վաստակել է 6 միավոր եւ սկսեց միանձնյա գլխավորել աղյուսակը: Հերթական 6-րդ տուրում նա հաղթեց իրեն համաքայլ ընթացող իսպանացի Էլիսբար Ուբիլավային:
Մեր մյուս շախմատիստ Կարեն Մովսիսյանը այս տուրում առավելության հասավ իսպանացի Անխել Լոպեսին նկատմամբ: Նա վաստակել է 5,5 միավոր եւ զբաղեցնում է 5-րդ տեղը:
Գրոսմայստեր Զավեն Անդրիասյանը պարտության մատնեց իսպանացի մեկ այլ շախմատիստ Մարտին Մադինային եւ վաստակելով 5 միավոր` 21-րդ տեղից բարձրացավ 17-րդ հորիզոնական:
Ռուսաստանը ներկայացնող մեր հայրենակից, միջազգային վարպետ Կարինա Համբարձումովան, ունի 4,5 միավոր եւ այժմ զբաղեցնում է 35-րդ տեղը:
Այսօր նախատեսված 7-րդ տուրում Տիգրան Լ. Պետրոսյանը սեւերով կհանդիպի պերուացի Խուլիո Գրանդայի հետ: Կարեն Մովսիսյանի մրցակիցը կլինի բուլղարացի Ալեքսանդր Դելչեւը, իսկ Զավեն Անդրիասյանը կմրցի իսպանացի Խեսուս Մարիա Գարսիայի հետ: