A
A
Ռաֆայել Երիցյանը չընտրվեց Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ
Աջակցիր «Ա1+»-ինՌաֆայել Երիցյանը չի ընտրվել Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ:
Ազգային անվտանգության ծառայության տնտեսական անվտանգության և կոռուպցիայի հակազդման գլխավոր վարչության պետը, որ Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի պաշտոնի համար առաջադրված միակ թեկնածուն էր, բավարար ձայներ չի ստացել:
Հիշեցնենք՝ պաշտոնը թափուր է նոյեմբերի 18-ից, երբ Սասուն Խաչատրյանը պաշտոնից ազատման դիմում էր գրել: