A
A
Հայաստանի հավաքականը մեկնեց Չինաստան
Հայաստանի շախմատի հավաքականը, որն անցած կիրակի ավարտեց Դիլիջանում կազմակերպած ուսումնամարզական հավաքը, այսօր մեկնեց Չինաստան, որտեղ հուլիսի 17-ին կմեկնարկի աշխարհի թիմային առաջնությունը:
Այդ ստուգատեսում մեր հավաքականը հանդես կգա այսպիսի կազմով. 1-ին խաղատախտակ` Լեւոն Արոնյան, 2-րդ` Սերգեյ Մովսիսյան, 3-րդ` Վլադիմիր Հակոբյան, 4-րդ` Գաբրիել Սարգսյան, 5-րդ` Ռոբերտ Հովհաննիսյան: Թիմի գլխավոր մարզիչն է Արշակ Պետրոսյանը:
Առաջնության մասնակիցներից առաջինը Չինաստան է մեկնել գործող չեմպիոն Ռուսաստանի ընտրանին: Վաղը մրցավայր կժամանեն Ուկրաինայի եւ Ադրբեջանի հավաքականները:
Հավելենք, որ վերը նշված երկրներից բացի աշխարհի չեմպիոնի կոչման համար կպայքարեն նաեւ Իսրայելի, Հունգարիայի, Չինաստանի, Հնդկաստանի, ԱՄՆ-ի եւ Եգիպտոսի շախմատիստները: