Ներքին շուկայում անարդար մրցակցություն է, և դա օրենքով է թույլ տրվում․ Ավագ Հարությունյան (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ին«Արևմուտքը ֆինանսավորեց Վրաստանին, որ իր գինու համար այլընտրանքային շուկա գտնի հանձինս Չինաստանի և այլ երկրների։ Վրացիները չկորցրին ու ամբողջը արտահանեցին արևմտյան փողերով։ Հետո, երբ Ռուսաստանը տեսավ, որ ներսում վրացական գինու պահանջ կա, շուկան բացեց։ Վրաստանը կրկնակի շահեց՝ չկորցրեց Չինաստանը, Եվրոպան և վերականգնեց ՌԴ-ն»,- «Ա1+»-ի հետ զրույցում ասաց Գինու ազգային կենտրոնի նախագահ Ավագ Հարությունյանը՝ պատասխանելով հարցին, թե տարիներ առաջ ինչ տեղի ունեցավ Վրաստանի գինեգործության ոլորտում, երբ այդ երկիրը որդեգրեց եվրաինտեգրման քաղաքականությունը։
Հիշեցնենք, որ ՀՀ կառավարությունն անցած շաբաթ հաստատեց ԵՄ-ին անդամակցելու գործընթաց սկսելու վերաբերյալ նախագիծն ու այն ուղարկեց Ազգային ժողով։ Իսկ այս շաբաթ Վաշինգտոնում ԱՄՆ-ի հետ ստորագրեց ռազմավարական գործընկերության վերաբերյալ փաստաթուղթ։ Այս իրադարձություններից հետո ավելացան ՌԴ-ից մեր երկրին ուղղված հնչող քննադատությունները, հիշեցումները, թե կզրկվենք այդ ուղղությամբ արտահանումից։ Եվ, եթե դա իրականություն դառնա, ինչ վիճակում կհայտնվի Հայաստանի գինեգործությունը և կոնյակագործությունը։ Ավագ Հարությունյանն ասում է, մի քանի տարի շոկային վիճակ կստեղծվի, հետո արտադրողները կգտնեն արտահանման շուկաները։
Մանրամասները՝ տեսանյութում։