A
A
Տիգրան Լ. Պետրոսյանը 5-րդ հաղթանակը տարավ
Մեր գրոսմայստեր Տիգրան Լ. Պետրոսյանը Իսպանիայի Բենասկե քաղաքում անցկացվող շախմատի միջազգային մրցաշարում հինգ հնարավորից վաստակել է 5 միավոր եւ իսպանացի Էլիսբար Ուբիլավայի հետ գլխավորում է աղյուսակը: Հերթական, 5-րդ տուրում, նա հաղթեց իսպանացի Ալեքսիս Կաբրերային: Այսօր Տիգրան Լ. Պետրոսյանը կմրցի հենց Էլիսբար Ուբիլավայի հետ:
Մեր մյուս շախմատիստ Կարեն Մովսիսյանը 4,5 միավորով զբաղեցնում է 10-րդ տեղը, իսկ Զավեն Անդրիասյանը ընթանում է 21-րդ հորիզոնականում` 4 միավոր:
Ռուսաստանը ներկայացնող մեր հայրենակից, միջազգային վարպետ Կարինա Համբարձումովան, նույնպես ունի 4 միավոր, սակայն լրացուցիչ հաշվարկներով առայժմ 41-րդն է: