Բացել լրահոսը Փակել լրահոսը
եղանակ 1
A A
Պաշտոնական

Լճացած սառը օդի շերտը քայքայվել է

Այսօր ցերեկայն ժամերին արդեն 8 օր Շիրակում, Արագածոտնի, Կոտայքի և Վայոց ձորի նախալեռնային գոտում և Արարատյան դաշտում լճացած սառը օդի շերտը քայքայվել է, ինչի արդյունքում նշված գոտիներում օդի ջերմաստիճանը բարձրացել է 5-7 աստիճանով և դիտվել է ամպամածության էական նոսրացում:
 
Ըստ կանխատեսումների առաջիկա օրերին սառը օդի լճացում չի կանխատեսվում: 
 
«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ