Բացել լրահոսը Փակել լրահոսը
473358295_943776254572174_2084347319417098550_n
A A
Պաշտոնական

Պապիկյանն ու ՀՀ-ում Հնդկաստանի դեսպանը քննարկել են պաշտպանության ոլորտում համագործակցության հարցերը

Հունվարի 16-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն ընդունել է Հայաստանում Հնդկաստանի արտակարգ և լիազոր դեսպան Նիլակշի Սահա Սինհային, Հայաստանում նորանշանակ ռազմական կցորդ, ՌՕՈՒ գնդապետ Մանիշ Տոլանիին և առաքելությունն ավարտող ռազմական կցորդ, բրիգադի գեներալ Նավին Նիջհավանին:
 
Սուրեն Պապիկյանը շնորհավորել է Հայաստանում առաքելությունն ստանձնող ռազմական կցորդին, մաղթել հաջողություններ իր առաքելության ընթացքում՝ կարևորելով առաջին անգամ Երևանում նստավայրով Հնդկաստանի ռազմական կցորդ նշանակելու հանգամանքը:
 
Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանի և Հնդկաստանի միջև պաշտպանության բնագավառում համագործակցությանը, ինչպես նաև տարածաշրջանային ու միջազգային անվտանգությանն առնչվող հարցեր:
 
Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը շնորհակալություն է հայտնել բրիգադի գեներալ Նավին Նիջհավանին՝ Հայաստանի և Հնդկաստանի միջև պաշտպանության բնագավառում համագործակցության զարգացման գործում ունեցած ներդրման համար, և հանդիպման ավարտին պարգևատրել «Ռազմական համագործակցության համար» մեդալով: