Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Քաղաքականություն

Ադրբեջանի դեմ իրավական պահանջներից հրաժարվելու վտանգները․ ՈՒՂԻՂ (տեսանյութ)

Հունվարի 16-ին, ժամը 12:00-ին, Մեդիա կենտրոնում տեղի կունենա քննարկում՝ «Ադրբեջանի դեմ իրավական պահանջներից հրաժարվելու վտանգները» թեմայով։ Բանախոսներ՝ ✅Արա Խզմալյան՝ միջազգային իրավունքի մասնագետ ✅Աննա Մելիքյան՝ «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ-ի իրավական հարցերով փորձագետ Հայաստանյան մի շարք հասարակական կազմակերպություններ հունվարի 14-ին հայտարարություն են տարածել՝ պահանջելով ՀՀ կառավարությունից և վարչապետից որևէ պայմաններում և հանգամանքներում չհրաժարվել Ադրբեջանի դեմ միջազգային դատական ատյաններում ներկայացված գանգատներից։ Հունվարի 9-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հրապարակում է կատարել, որում, ի թիվս այլ պնդումների, ներկայացրել է տարածաշրջանում երկարատև կայունություն և Ադրբեջանի հետ խաղաղություն հաստատելու շուրջ առաջարկներ։ ՀՀ վարչապետը, ի թիվս այլ առաջարկների շեշտել է՝ «հրաժարվել միմյանց նկատմամբ առաջադրված պահանջներից, ներառյալ բայց ոչ միայն միջազգային դատական ատյաններում։ ՀԿ-ները վարչապետի առաջարկները համարում են խիստ մտահոգիչ, անընդունելի ու դատապարտելի։