Լատվիան` «խաղից դուրս» վիճակում
Անբավարար ֆինանսավորման պատճառով Լատվիայի մարզիկները հնարավոր է չմասնակցեն 2012 թ Լոնդոնում կայանալիք ամառային օլիմպիական խաղերին: Այդ մասին ահազանգել է Լատվիայի ազգային օլիմպիական կոմիտեի նախագահ Ալդոնս Վրուբլեւսկիսը:
«Օլիմպիական խաղերի մեկնարկին մնացել է մոտ մեկ տարի, այդ իսկ պատճառով մեզ մտահոգում է մեր որոշ չինովնիկների այն պլանները, ըստ որի` կառավարությունը գալիք տարի կրճատելու է մարզիկներին հատկացվող գումարները»,-ասել է նա:
Լատվիայի կառավարությունը առաջիկայում պատրաստվում է օրենք ընդունել, ըստ որի ընկերությունների շահույթներից պահվող այն գումաները, որոնք ծախսվում են սպորտի եւ մշակույթի վրա, 2012 թվականի հունվարից կրճատվելու են:
«Փաստորեն մենք գումարներ չենք ունենա մարզիկներին օլիմպիական խաղերին նախապատրաստելու համար, իսկ առանց դրա իմաստ չունի մասնակցել խաղերին» - հայտարարել է Ալդոնս Վրուբլեւսկիսը: