Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Մարզեր

Զմեռային զորակոչի հերթական փուլն անցկացվեց Սևան համայնքում (տեսանյութ)

Գեղարքունիքի մարզից նորակոչիկների հերթական խումբը ճանապարհվեց Հայոց բանակ: Զմեռային զորակոչի հերթական փուլն անցկացվեց Սևան համայնքում հունվարի 13-ին:

Զորակոչի արարողությանը ներկա էին Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի, Սևանի համայնքապտարանի, ՊՆ զորակոչային և զորահավաքային համալրման ծառայության (Զ և ԶՀԾ) Գեղարքունիքի մարզային ստորաբաժանման Սևանի բաժանմունքի աշխատակիցներ, ուժային կառույցների ներկայացուցիչներ, նորակոչիկների ծնողներն ու հարազատներ։

Օրվա առիթով հնչեցին բազմաթիվ շնորհավորանքներ, խաղաղ և ապահով ծառայություն մաղթեցին նորակոչիկներին, վստահություն հայտնելով, որ նրանք բարեխղճորեն ու պարտաճանաչ կերպով կկատարեն իրենց առջև դրված պարտականությունները և բարձր կպահեն իրենց հայրենիքի ու հայ զինվորի պատիվը։

Նորակոչիկները հարազատների ուղեկցությամբ այցելեցին Սևանի Սրբոց Հրեշատակապետաց եկեղեցի, որտեղ տեղի ունեցավ նորակոչիկների օրհնության կարգ: Նորակոչիկներին նվերներ բաժանվեցին Սևան համայնքի ղեկավար Սարգիս Մուրադյանի և Սևանի վետերան ոստիկանների միության կողմից: Ներկաները շնորհավորեցին նորակոչիկներին և նրանց ծնողներին, բարեմաղթանքի խոսքեր հղեցին հայրենիքի պաշտպաններին: Սևանը բանակ ճանապարհեց իր զավակներին, ճանապարհեց օրհնանքներով ու բարեմաղթանքներով: