Այցելել եմ Ասլանյանի տուն, հասկացել` պահի տակ որոշակի էմոցիոնալ գնահատակներ է հնչեցրել. Հայրապետյան (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինՎերահաստատում եմ այն, ինչ պարզաբանվել է․ 2016-ին Հակոբ Ասլանյանն իմ միջնորդությամբ և երաշխավորությամբ անդամագրվել է ՔՊ-ին: Այս մասին այսօր՝ հունվարի 9-ին, տարեկան ամփոփիչ մամուլի ասուլիսի ժամանակ նշեց ԲՏԱ նախարար Մխիթար Հայրապետյանը՝ անդրադառնալով իր և ՔՊ-ական նախկին պատգամավոր, այժմ անկախ պատգամավոր Հակոբ Ասլանյանի նամակագրության հրապարակմանը վերջինիս կողմից։
«Այդ օրը ես իրեն նման նամակ գրել եմ մեսինջերով։ Ինքը զանգահարել է ինձ, և ես իրեն այցելել եմ, գնացել եմ իրենց տուն: Խոսել ենք և հասկացել եմ, որ պահի տակ որոշակի էմոցիոնալ գնահատակներ է հնչեցրել և ինձ առաջարկել է, որ իրեն օգնեմ համապատասխան տեքստ հրապարակվի, որից հետո ես տեքստն ուղարկել եմ, այն տեքստը, որը սքրինշոթով հրապարակել է ինքը։
Կրկնում եմ՝ վերջնարդյունքում ինքն ինձ առաջարկել է իրեն օգնեմ նման հայտարարություն դնի, որովհետև, ըստ էության, ինքը զղջում էր ավելի վաղ արած հայտարարության համար»,- ասել է նա։