Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Բարսելոնան» նոր ծառայություն է առաջարկում

Սպորտ
53c50a0ec38676e31c4854b50291dce7

Իսպանիայի «Բարսելոնա» ֆուտբոլային ակումբը նոր ծառայություն է առաջարկում թիմի երկրպագուների համար: Նրանք այսուհետ կարող են իրենց հարսանյաց հանդեսը կազմակերպել ակումբին պատկանող «Նոու Կամպ» մարզադաշտում:

Խաղադաշտում քաղաքացիական ամուսնություն կազմակերպելու համար երկրպագուն պետք է վճարի 1800-2400 եվրո` կապված նրա զբաղեցրած դիքից եւ ակումբում գրանցվելու ժամկետից: Հարսանյաց հանդեսի գինը կազմում է 110 եվրո մեկ մարդու համար: Մարզադաշտի բանկետների սրահը տեղավորում է 750 մարդ: Իսկ եթե հարսանիքի մասնակիցները ցանկանում են նկարվել «Բարսելոնայի» վերջին մրցանակների հետ, ապա պետք է լրացուցիչ վճարեն 1500 եվրո:

Հավելենք, որ անցած շաբաթ «Նոու Կամպում» տեղի է ունեցել առաջին հարսանիքը: «Բարսելոնայի» հոկեյի թիմի նախկին անդամ Իբան Անգլադան խաղադաշտի հենց կենտրոնում ամուսնացել է իր ընտրյալի` Սիգրիդ Սանսի հետ: Նրանց հարսանյաց հանդեսին մասնակցել են 250 մարդ: