Գլխավոր դատախազությունը պահանջում է Բերդ համայնքի նախկին ղեկավար Հարություն Մանուչարյանից բռնագանձել 2 անշարժ գույք, շուրջ 70 միլիոն դրամ
Աջակցիր «Ա1+»-ինՀակակոռուպցիոն դատարանը 2024 թվականի դեկտեմբերի 25-ին վարույթ է ընդունել Գլխավոր դատախազության՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վերաբերյալ հերթական հայցադիմումը:
Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությունը պահանջ է ներկայացրել դատարանին՝ Տավուշի մարզի Բերդ համայնքի նախկին ղեկավար Հարություն Մանուչարյանից և նրան փոխկապակցված անձանցից հօգուտ Հայաստանի Հանրապետության բռնագանձել՝
Ø 2 անշարժ գույք՝ Տավուշի մարզում.
Ø 1 գույքի շուկայական արժեք.
Ø 1 չմարված ավանդի գումար.
Ø 1 գույքի վարձակալության վճարները՝ մինչև վճռի փաստացի կատարումը.
Ø 26 միլիոն 844 հազար դրամ՝ որպես ապօրինի եկամուտների և միջոցների մնացորդ.
Ø 42 միլիոն 279 հազար դրամ, որը 2009-2022 թվականների ընթացքում չի հիմնավորվում անձի օրինական եկամուտներով, ունի ապօրինի ծագում, փոխանցվել է բարեխիղճ ձեռքբերողի կամ հնարավոր չէ նույնականացնել: