Չինաստանի իշխանությունների հայտարարության` առողջապահական համակարգը ծանրաբեռնված չէ
Աջակցիր «Ա1+»-ին
Հյուսիսային կիսագնդի շատ երկրներում ՝ պայմանավորված սեզոնայնությամբ աճում են սուր շնչառական վարակների միտումները, ինչպիսիք են սեզոնային գրիպը, շնչառական սինցիցիալ վիրուսը (RSV) և այլ շնչառական վիրուսներ, այդ թվում մարդու մետապնևմավիրուսը (HMPV), ինչպես նաև միկոպլազմային թոքաբորբը:
Վերջերս Չինաստանում հետաքրքրություն է առաջացել HMPV (մարդու մետապնևմավիրուս) դեպքերի նկատմամբ:

Մարդու մետապնևմավիրուսը սովորական շնչառական վիրուս է, որը շատ երկրներում շրջանառվում է ձմեռ-գարուն ժամանակահատվածում (թեև ոչ բոլոր երկրներն են պարբերաբար հետազոտում և հրապարակում տվյալներ):
Մարդու մետապնևմավիրուսով վարակված անձանց մեծամասնության մոտ նկատվում են վերին շնչուղիների թեթև ախտանշաններ` նման սովորական մրսածության և վերանում են մի քանի օր անց (թեև որոշ դեպքերում կարող են գրանցվել հոսպիտալացումներ բրոնխիտով կամ թոքաբորբով)։

ԱՀԿ-ն կապի մեջ է չինացի առողջապահական պաշտոնյաների հետ և չի ստացել բռնկման անսովոր ձևերի մասին որևէ հաղորդում:

Համաձայն Չինաստանի իշխանությունների հայտարարության` առողջապահական համակարգը ծանրաբեռնված չէ և արտակարգ հայտարարություններ կամ արձագանքներ չեն եղել:

Հաշվի առնելով ակնկալվող սեզոնային աճը, հանրությանը տրամադրվել են առողջապահական հաղորդագրություններ՝ շնչառական վարակների տարածումը կանխելու և այդ հիվանդությունների ազդեցությունը նվազեցնելու ուղղությամբ։

ԱՀԿ-ն շարունակում է վերահսկել շնչառական հիվանդությունները գլոբալ, տարածաշրջանային և երկրի մակարդակներում համագործակցային հսկողության համակարգերի միջոցով և անհրաժեշտության դեպքում տրամադրում է թարմացումներ:
Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման Ազգային Կենտրոն