Սամվել Գիգորյանը` Հայաստանի գավաթակիր
Ծանրամարտի Հայաստանի 2011 թ գավաթակիր հռչակվեց քասախցի ծանրորդ Սամվել Գրիգորյանը: Այդ մասին «Ա1+»-ի մարզական լրագրողին տեղեկացրին Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիայում:
72 կգ անձնական քաշ ունեցող մարզիկը երկամարտում ցույց է տվել 322 կգ: Սինկլերի հաշվարկով երկրորդ տեղը զբաղեցրել է սաղամարցի ծանրորդ Վանիկ Ավետիսյանը` 309 կգ (70 կգ ԱՔ), երրորդ` երեւանցի Աղասի Աղասյանը` 352 կգ (70 կգ ԱՔ):
Գավաթի խաղարկության արդյունքներով ձեւավորվեց Հայաստանի հավաքականի կազմը, որը օգոստոսին Չինաստանում կմասնակցի ամառային Ունիվերսիադային: Այդ մրցումներում մեր հանրապետությունը կներկայացնեն 5 ծանրորդներ` 77 կգ քաշային Աղասի Աղասյանը, Արամ Անդրիկյանը (85 կգ), Նորայր Վարդանյանը, Վարդան Դավթյանը (երկուսն էլ 94 կգ) եւ Հայկ Հակոբյանը (գերծանր քաշ):
Նշենք, որ մեր ծանրորդներին Չինաստանում կգլխավորի Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Փաշիկ Ալավերդյանը: