Բացել լրահոսը Փակել լրահոսը
471677334_122102687000705216_4201465394303428504_n
A A
Պաշտոնական

Ձգտելու ենք հարկային համակարգը դարձնել հարկ վճարողի համար ավելի պարզ և ընկալելի․ ՊԵԿ նախագահ

ՀՀ ՊԵԿ նախագահ Էդուարդ Հակոբյանի ամանորյա ուղերձը․

Հարգելի՛ գործընկերներ, սիրելի՛ հայրենակիցներ,
 
Շնորհավորում եմ Նոր տարվա և Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ՝ շնորհակալություն հայտնելով իրականացված աշխատանքի համար։
 
Լիահույս եմ, որ 2025 թվականը լինելու է նոր հնարավորությունների, առաջընթացի և առկա հիմնախնդիրների լուծման մեջ բեկում մտցնելու տարի։
 
Մենք շարունակելու ենք բարեփոխումների ընթացքը՝ արմատական շտկումներ իրականացնելով համակարգի աշխատանքի սկզբունքներում։ Կիրականացվեն նոր ծրագրեր, որոնք կնպաստեն մարդ-պետություն և գործարար-պետություն փոխհարաբերությունների պարզեցմանը, համակարգի աշխատանքի թափանցիկության բարձրացմանը, մաքսային գործընթացների դյուրացմանը և կոռուպցիայի դեմ պայքարին:
 
Ձգտելու ենք հարկային համակարգը դարձնել հարկ վճարողի համար ավելի պարզ և ընկալելի։ ՊԵԿ-ի միասնական տեսլական ձևավորելը և համակարգի աշխատանքը բալանսավորելը գալիք տարվա մեր կարևոր թիրախներից է:
 
Ժամանակից առաջանցիկ մտածելակերպը մեր հաջողության հիմքն է: Թվային տեխնոլոգիաների և նորարարական լուծումների շնորհիվ կփորձենք բարելավել քաղաքացիներին մատուցվող ծառայությունների որակը։ Արհեստական բանականության գործիքներն այս ոլորտում ևս անսպառ հնարավորություններ են ստեղծում՝ հատկապես մեծածավալ տվյալների մշակման և գործառույթների արդյունավետության բարձրացման համար։
 
Առաջնորդվելով «Ինչ փոխվեց Ձեր կյանքում» կարգախոսով՝ պետք է ձգտենք յուրաքանչյուր քաղաքացու և տնտեսվարողի կյանքում նկատելի և շոշափելի դարձնել ՊԵԿ-ի ամենօրյա գործունեության արդյունքները՝ բարձրացնելով նաև հանրության վստահությունը պետական ինստիտուտների նկատմամբ։
Առաջիկա տարում անհրաժեշտ է նոր թափով շարունակել պայքարը ստվերային տնտեսության դեմ, առավել մեծ եռանդով աշխատել իրավախախտումների կանխարգելման և բացահայտման ուղղությամբ՝ պաշտպանելով օրինական դաշտում գործող քաղաքացիների և տնտեսվարողների շահերը:
 
2025 թվականի կարևոր առաջնահերթություններից է հասարակության կապի ամրապնդումը մեր մեծ ընտանեկան բյուջեի հետ: Համատեղ ջանքերով մենք կկերտենք ավելի հզոր ՊԵԿ, որն ավելի արդյունավետորեն կծառայի պետությանը և կանգնած կլինի հասարակության յուրաքանչյուր անդամի կողքին:
 
Համոզված եմ, որ 2025 թվականը համատեղ աշխատանքով կդառնա նոր նվաճումների տարի՝ ի շահ մեր պետության և քաղաքացիների։ Թող 2025 թվականն իր հետ բերի հաջողություններ, խաղաղություն և բարօրություն։
 
Շնորհավոր Ամանոր և Սուրբ Ծնունդ։