A
A
Այսօրվանից Ագարակ սահմանային անցման կետում սահմանապահ վերահսկողություն իրականացնում են միայն ՀՀ Սահմանապահ զորքերի ծառայողները
Աջակցիր «Ա1+»-ինՎարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում հայտնում է․
Այսօրվանից Հայաստան-Իրան պետական սահմանի Ագարակ սահմանային անցման կետում սահմանապահ վերահսկողություն իրականացնում են միայն Հայաստանի Հանրապետության Սահմանապահ զորքերի ծառայողները:
Մինչ այս, Հայաստանի անկախացումից ի վեր, Ագարակ անցման կետում սահմանային վերահսկողություն իրականացնում էին Ռուսաստանի Դաշնության Սահմանապահ զորքերի ծառայողները եւ ուզում եմ նրանց շնորհակալություն հայտնել մատուցած ծառայության համար:
Իսկ այսօրվանից սահմանապահ վերահսկողությունը ստանձնած մեր սահմանապահներին հաջողություն եւ բարի ծառայություն եմ մաղթում: