Արշակ Կարապետյանին Մոսկվայում ոստիկանության աշխատակիցները բերման են ենթարկել, ապա ազատ արձակել. ՆԳՆ
Աջակցիր «Ա1+»-ինՀՀ ՆԳՆ ոստիկանության Քրեական ոստիկանության գլխավոր վարչությունում ստացված տեղեկության համաձայն՝ Հայաստանի պաշտպանության նախկին նախարար Արշակ Կարապետյանը դեկտեմբերի 29-ին հայտնաբերվել և բերման է ենթարկվել ՌԴ Մոսկվա քաղաքի Տվերսկոյ շրջանի ոստիկանության բաժնի աշխատակիցների կողմից, ապա ազատ արձակվել։ Այդ մասին 1lurer.am-ին հայտնեցին ՆԳՆ-ից:
Արշակ Կարապետյանը 05.12.2024 թ.-ից ՀՀ ՆԳՆ ոստիկանության ՔՈԳՎ-ի կողմից ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 310-րդ (Ձեռնարկատիրական գործունեությանն ապօրինի մասնակցելը), 308-րդ հոդվածի 1-ին մասի (Պաշտոնեական լիազորությունները չարաշահելը), 38-308-րդ հոդվածի 1-ին մասի (Պաշտոնեական լիազորությունները չարաշահելուն դրդելը կամ կազմակերպելը) և 38-375-րդ հոդվածի 1-ին մասի (Իշխանությունը չարաշահելը, իշխանազանցությունը կամ իշխանության անգործությունը) մեղադրանքով հետախուզվում է, իսկ որպես խափանման միջոց ընտրված է բացակայելու արգելքը:
Վերջինիս նկատմամբ հայտարարված է նաև միջպետական հետախուզում: