Բացել լրահոսը Փակել լրահոսը
ԱԳՆ
A A
Պաշտոնական

Հայաստանի ԱԳՆ-ն ցավակցություն է հայտնել Հարավային Կորեայում տեղի ունեցած ողբերգության կապակցությամբ

Հայաստանի արտգործնախարարությունը ցավակցություն է հայտնել Հարավային Կորեայում տեղի ունեցած ինքնաթիռի կործանման կապակցությամբ։ Արտաքին գերատեսչության X-ի միկրոբլոգում գրված է․
 
«Խորապես վշտացած ենք Հարավային Կորեայի Մուան միջազգային օդանավակայանում տեղի ունեցած ողբերգության՝ ինքնաթիռի կործանումից, որը խլել է շատ կյանքեր։ Մեր ցավակցությունն ու կարեկցանքն ենք հայտնում զոհվածների ընտանիքներին և մաղթում շուտափույթ ապաքինում վիրավորներին»:
 
Նշենք, որ Հարավային Կորեայում ինքնաթիռ է վթարի ենթարկել, 181 մարդուց միայն 2-ն է ողջ մնացել։