Բացել լրահոսը Փակել լրահոսը
ՀՀ ՆԵՐՔԻՆ ԳՈՐԾԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՓՐԿԱՐԱՐ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ
A A
Պաշտոնական

Մեքենայում պայթյունի հետեւանքով զոհ կա

Դեկտեմբերի 27-ին, ժամը 11:41-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն Է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Դդմաշեն գյուղի գազալցակայանում տեղի է ունեցել ավտոմեքենայի պայթյուն։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Երևան-Սևան ավտոճանապարհի 51-րդ կմ-ին գտնվող գազալցակայանում պայթել է «UAZ» մակնիշի ավտոմեքենայի (վարորդ՝ Ա. Հ., ծնված 1983 թ.) գազի բալոնը. պայթյունի հետևանքով մահացել է ուղևոր Ն․ Հ-ն (ծնված 1985 թ․), իսկ գազալցակայանի աշխատակից Ս. Ս.-ն (ծնված 1986 թ.) հոսպիտալացվել է բժշկական կենտրոն։ Վնասվել է գազի լիցքավորման կետի առաստաղը (մոտ 10 քմ)։

Փրկարարները դին դուրս են բերել ավտոմեքենայից և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային: