Բացել լրահոսը Փակել լրահոսը
եղանակ ձյուն
A A
Պաշտոնական

Սպասվում է ձյուն, առանձին հատվածներում զգալի, լեռնային մարզերում՝ նաև բուք

ՇՄՆ«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն»-ը տեղեկացնում է.  
 
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ 
 
Միջերկրական ծովի շրջաններից ցիկլոնի ներթափանցմամբ պայմանավորված այսօր կեսօրից հետո դեպի երեկո և դեկտեմբերի 28-ին Շիրակում, Լոռիում, Տավուշի նախալեռներում, Արագածոտնում, Կոտայքում, Գեղարքունիքում և Վայոց ձորի լեռնային գոտիներում սպասվում է ձյուն, առանձին հատվածներում զգալի, լեռնային մարզերում նաև սպասվում է բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն։
 
Երևանում նույնպես սպասվում են տեղումներ, բարձրադիր գոտում ձյան, ցածրադիր գոտում թաց ձյան և ձնախառն անձրևի տեսքով։