A
A
Երեւանը 3-րդն է, Բաքուն` 6-րդը
Կոլոմնայում կայացած շախմատի «Սպիտակ նավակ» միջազգային մրցաշարում Երեւանի պատանի շախմատիստները, 28 հնարավորից վաստակելով 17 միավոր, զբաղեցրեցին մրցանակային 3-րդ տեղը:
Գլխավոր մրցանակին տիրեց Բելառուսի Օրշա քաղաքի թիմը, իսկ արծաթե մեդալները կուղեւորվեն էստոնիայի մայրաքաղաք Տալին:
Հավելենք, որ մրցաշարը նվիրված էր ԱՊՀ-ի ստեղծման 20-ամյակին, որին մասնակցեցին 10 երկրների 14 քաղաքների թիմեր: 4-14-րդ տեղերը գրավեցին համապատասխանաբար Սարատովի (Ռուսաստան), Լուգանսկի (Ուկրաինա), Բաքվի (Ադրբեջան), Մարիի (Թուրքմենստան), Բելգրադի (Սերբիա), Ալմետեւսկի, Տուլայի (երկուսն էլ Ռուսաստան), Կրամատորսկի (Ռուսաստան), Ռիգայի (Լատվիա), Կոլոմնայի (Ռուսաստան) եւ Պլեւլյայի (Չեռնոգորիա) հավաքականները: