Բացել լրահոսը Փակել լրահոսը
Ազատ գյուղի զինվորական կացարան
A A
Հասարակություն

Կացարանում 15 զինվորի կյանք խլած հրդեհի գործով դատական նիստը շարունակվում է լարված մթնոլորտում (տեսանյութ)

Սևանի դատարանում այսօր՝ դեկտեմբերի 20-ին, ընթանում է Ազատ գյուղի զինվորական կացարանում 15 զինծառայողի կյանք խլած հրդեհի գործով դատական նիստը, գրում է News.am-ը։

Այժմ դատարանում կողմերի հարցերին է պատասխանում ամբաստանյալ Եղիշե Հակոբյանը։ Նա դատարանին հայտնեց, որ վառարանը գործարկելիս այրվածքներ է ստացել, այդպիսով չի կարողացել մտնել կացարանի այն հատվածը, որտեղ զինծառայողները քնած են եղել։

Փաստաբան Նորայր Նորիկյանը հետաքրքրվեց, թե արդյո՞ք ինքը կացարանում միայնակ է եղել վառարանը գործարկելիս, Հակոբյանն ասաց, որ իր հետ եղել են ևս 2 զինծառայող։ Նորիկյանը հայտարարեց, որ Հակոբյանը նախաքննական մարմնից թաքցրել է այն փաստը, որ իր հետ եղել են ևս 2 զինծառայող։

Հիշեցնենք, որ հունվարի 19-ին, ժամը 01:30-ի սահմաններում Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղի տարածքում տեղակայված ՀՀ ՊՆ N զորամասի ինժեներասակրավորային վաշտի կացարանում բռնկված հրդեհի հետեւանքով զոհվել է 15 ժամկետային զինծառայող, 7 զինծառայող տեղափոխվել է  Վարդենիսի հոսպիտալ, նրանից չորսը բուժօգնություն ստանալուց հետո դուրս է գրվել, 3–ը՝ ծանր վնասվածքներով տեղափոխվել Երեւան՝ Այրվածքաբանության ազգային կենտրոն: