A
A
Սպանություն Նոր Հաճնում. 19-ամյա երիտասարդը ձերբակալվել է
Աջակցիր «Ա1+»-ինԴեկտեմբերի 18-ին, ժամը 17.57-ին, Համայնքային ոստիկանության Նաիրիի բաժին հաղորդում է ստացվել, որ շտապօգնության խումբը կանչով մեկնել է Նոր Հաճնի Թումանյան փողոցի շենքերից մեկի բակ, որտեղ սպանված երիտասարդ կա: Նշված հասցե օպերատիվ խումբ է մեկնել:
Ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է, որ շենքի դիմաց ծագած վիճաբանության ժամանակ Նոր Հաճնի բնակիչ 19-ամյա երիտասարդը դանակով հարվածել է համաքաղաքացի 25-ամյա Տալյան Մուսոյանին, ինչի արդյունքում նա մահացել է:
Քրեական ոստիկանության Կոտայքի մարզային վարչության և Համայնքային ոստիկանության Նաիրիի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքի արդյունքում Նոր Հաճնի բնակիչ 19-ամյա երիտասարդը ներկայացել է Նաիրիի բաժին և խոստովանել հանցանքը: Նա ձերբակալվել և կազմված փաստաթղթերի հետ ներկայացվել է վարույթն իրականացնող մարմին:
Դանակն առգրավվել է: Սպանության փաստով նախաձեռնվել է քրեական վարույթ։