A
A
Երկու առաջատար, մեկ` հետապնդող
Իսպանական Բենասկե քաղաքում ընթացող շախմատի միջազգային մրցաշարում Հայաստանի երեք ներկայացուցիչները բավական վստահ են մեկնարկել:
Գրոսմայստերներ Տիգրան Լ. Պետրոսյանը եւ Կարեն Մովսիսյանը երկու տուրից հետո վաստակել են նույնքան միավոր եւ առաջատարների խմբում են տեղեր զբաղեցնում: Հավելենք, որ 100 տոկոսանոց արդյունք ունի նաեւ Ռուսաստանը ներկայացնող հայազգի շախմատիստուհի Կարինա Համբարձումովան:
Հայաստանի գրոսմայստեր Զավեն Անդրիասյանը 1,5 միավորով 471 մասնակիցների մեջ ընթանում է 85-րդ հորիզոնականում: