Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Մարզեր

Ափամերձ բնակավայրերն արտաքին աշխարհին են կապվում մետաղական կամուրջներով (տեսանյութ)

Գարնանային ջրհեղեղի գիշերային սարսափազդու իրադարձություններից հետո լուսաբացին տասնյակ բնակավայրերի բնակիչներ պարզեցին, որ կրած կորուստները և ապրումները դեռևս անցյալում չեն, որ կտրված են արտաքին աշխարհից՝ կամուրջների փլուզումների պատճառով, որ դրանք արագ լուծումներ  չեն ունենալու ու դեռ ապրելու են աղետի հետևանքների հետ։  

Մայիսյան  հեղեղումներից հետո, Լոռու և Տավուշի մարզերի 9 համայնքներ ճանաչվեցին  աղետի գոտի: Դեբեդ, Աղստև և Տաշիր գետերի վարարումների արդյունքում՝ վերոնշյալ մարզերում աղետի հետևանքով ավելի քան երկու տասնյակ  կամուրջներ են վնասվել: Աղետի  ժամանակ մասնակի կամ ամբողջական փլուզված կամուրջների հետևանքով մի շարք բնակավայրեր կտրվել էին արտաքին աշխարհից:

Գետերի վարարումների ժամանակ ընդհանուր առմամբ 24 կամուրջ է վնասվել, որից 16-ն՝ ամբողջությամբ: Դրանց թվում կան և՛ համայնքային նշանակության  հետիոտնային կամ այսպես կոչված՝ կախովի կամուրջներ,  և՛ խոշոր կամուրջներ, որոնք նախատեսված են եղել նաև տրանսպորտային միջոցների երթևեկության համար:

Աղետի առաջին օրերին փլուզված կամուրջների տեղում  ժամանակավոր կամուրջներ կառուցվեցին՝ շրջափակման մեջ հայտնված բնակավայրերի բնակիչների կապն արտաքին աշխարհի հետ կապելու համար:

Լոռու մարզի Ալավերդի համայնքի Սանահին կայարան թաղամասի, Ախթալա, Քարկոփ վարչական բնակավայրերի, Գյուլագարակ համայնքի, Հոբարձիի և Տավուշի մարզի Իջևանի տարածաշրջանի Խաշթառակ գյուղի և Այրում համայնքի կամուրջներն աղետի հետևանքով վնասված ամենախոշոր կամուրջներն են:

Անկյուն+3