Բացել լրահոսը Փակել լրահոսը
470581702_624009556646174_8904739065748642067_n
A A
Պաշտոնական

Ինչպիսի եղանակ է լինում Ամանորին Երևանում

 Ըստ կլիմայական նորմայի՝ օդի միջին ջերմաստիճանը դեկտեմբերի 31-ին −2.4°C է, ձյան ծածկույթի միջին բարձրությունը`5սմ:

Երևանի դիտարկումների պատմության մեջ ամենացուրտ դեկտեմբերի 31-ը եղել է 1953 թվականին, երբ նվազագույն ջերմաստիճանը եղել է -24.9°C,իսկ ամենատաքը` 2017 թվականին երբ օդը տաքացել է մինչև + 14.0°C։ Ամենացուրտ հունվարի 1-ը գրանցվել է 2007 թվականին, երբ նվազագույնը եղել է −24.1°C, իսկ ամենատաքը՝ է 2010 թվականին՝ +12.7°C։

Ամենաձնառատ Նոր տարին եղել է 1994-1995 թվականներին, երբ ձյան ծածկի բարձրությունը հասել է 20-24սմ-ի, հայտնում են «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ից։