Բացել լրահոսը Փակել լրահոսը
Ալիեւ
A A
Քաղաքականություն

Ալիև․ ՀՀ հետ խաղաղության պայմանագրի 2 կետ չենք համաձայնեցրել, որոնցից մեկը հայցերից հրաժարվելն է

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Երևանն ու Բաքուն չեն համաձայնեցրել ապագա խաղաղության պայմանագրի 2 կետ՝ միջազգային ատյաններում միմյանց դեմ հայցերից հրաժարվելն ու սահմանին երրորդ երկրների ուժերի ներկայությունը։ Այդ մասին նա ասել է ՌԻԱ Նովոստիին տված հարցազրույցում։

«Իրականում խաղաղության պայմանագրի ստորագրման ուղղությամբ մեծ առաջընթաց ենք գրանցել։ Այդ փաստաթղթոի 17 կետից 15–ը համաձայնեցված է, մնացել է 2–ը։ Կազանում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ իմ վերջին հանդիպմանը այն, ինչ ես լսեցի և զգացի, այն էր, որ այդ երկու կետը համաձայնեցված չեն, բայց կարող են ընդունվել Հայաստանի կողմից՝ ես նկատի ունեմ մեր պայմանները։

Կետերից մեկը վերաբերում է միմյանց հանդեպ միջազգային հայցերից հրաժարվելուն, մյուսը՝ մեր սահմանին այլ երկրների ներկայացուցիչների չտեղակայելուն»,–ասել է նա։