A
A
Վրաստանում ամեն ինչ լավ է, Եվրամիության կոնկրետ պաշտոնյաներ չեն կարող հարմարվել սրան. Կոբախիձե
Աջակցիր «Ա1+»-ինՎրաստանում ամեն ինչ կարգին է, ի տարբերություն որոշ եվրոպական երկրների, հաստատվել է ամուր մեծամասնություն, խորհրդարանն աշխատում է, կառավարությունն աշխատում է, նախագահը կսկսի աշխատել դեկտեմբերի 29-ից,- այս մասին Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն հայտարարել է կառավարության վարչակազմում տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ։ -Հայտնում է 1tv.ge-ն։
Կառավարության ղեկավարի գնահատմամբ, հետեւաբար, Վրաստանում այլ իրավիճակ է՝ ի տարբերություն Գերմանիայի եւ Ֆրանսիայի, որտեղ ճգնաժամ է։
«Սա հենց այն է, ինչին Եվրամիության որոշ պաշտոնյաներ չեն կարող հարմարվել։ Հենց կայունությունն է նրանց այդքան նյարդայնացնում»,- ասաց վարչապետը։