Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Պաշտոնական

Փրկարարներն իրականացրել են սառցալեզվակների հեռացման աշխատանքներ

Դեկտեմբերի 16-ին, ժամը 10:32-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Հերացու փողոցից դեպի Սարալաջի փողոց գնացող թունելում սառցալեզվակներ են կախված (1,5-2 մ), որոնք վտանգ են ներկայացնում. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Փրկարարներն իրականացրել են սառցալեզվակների հեռացման աշխատանքներ։