Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Պաշտոնական

Հնդկաստանը Հայաստանի համար կարևոր գործընկեր է. Ալեն Սիմոնյանը՝ Հնդկաստանի նախագահին

Պաշտոնական այցով Հնդկաստանում գտնվող ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը դեկտեմբերի 16-ին հանդիպել է Հնդկաստանի նախագահ Դրուպադի Մուրմուի հետ:

Կողմերը գոհունակությամբ արձանագրել են երկու երկրների հարաբերությունների զարգացման բարձր դինամիկան ու հավելել, որ չնայած լայն համագործակցությանը՝ երկկողմ հարաբերություններում դեռեւս առկա է չիրացված ներուժ:

Դրուպադի Մուրմուն շնորհակալություն է հայտնել Ալեն Սիմոնյանին Հնդկաստան կատարած պաշտոնական այցի համար ու վստահություն հայտնել, որ այս այցով նոր էջ է բացվելու երկկողմ հարաբերություններում:

Ալեն Սիմոնյանն իր հերթին շնորհակալություն է հայտնել հանդիպման համար ու ընդգծել, որ Հնդկաստանը Հայաստանի համար կարեւոր գործընկեր է:

Զրուցակիցներն անդրադարձել են նաեւ երկկողմ հետաքրքրության այլ հարցերի, այդ թվում՝ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ խաղաղության պայմանագրին վերաբերող թեմային: