Բացել լրահոսը Փակել լրահոսը
Untitled Descvcign (24)
A A
Պաշտոնական

Հարգանքի տուրք մատուցվեց 1988 թվականին ավերիչ երկրաշարժի օրերին կործանված հարավսլավիական ինքնաթիռի զոհերի հիշատակին

ՀՀ Արմավիրի մարզպետի տեղակալ Խաչատուր Մկրտչյանը, Խոյ համայնքի ղեկավար Լյուդվիկ Յայլոյանը, Հայաստանում Սերբիայի արտակարգ և լիազոր դեսպան Տատյանա Պանայոտովիչ Ցվետկովիչը, մարզպետի աշխատակազմի և համայնքապետարանի ոլորտային պատասխանատուները հարգանքի տուրք մատուցեցին 1988 թվականի ավերիչ երկրաշարժին հաջորդած օրերին Հայաստանին օգնության շտապող և Էջմիածին քաղաքի մատույցներում ավիավթարի հետևանքով զոհված 7 սերբ օդաչուների հիշատակին:

Նրանք ծաղիկներ և ծաղկեպսակներ խոնարհեցին նահատակված սերբ օդաչուների հիշատակին նվիրված հուշակոթողին, որից հետո դեսպան Տատյանա Ցվետկովիչն իր երախտագիտությունը հայտնեց ներկաներին՝ իրենց հայրենակիցների հիշատակը վառ պահելու համար:

Հիշեցնենք, որ 1988 թվականի դեկտեմբերի 7-ի ավերիչ երկրաշարժի օրերին Հայաստանին դեղորայքային օգնություն բերող հարավսլավական ինքնաթիռը վայրէջքի վայրից մի քանի կիլոմետր հեռավորության վրա վթարի էր ենթարկվել, որի հետևանքով օիդանավի ողջ անձնակազմը զոհվել էր:
Ի հիշատակ զոհված անձնակազմի՝ ավիավթարի վայրում վթարված ինքնաթիռի կմախքից հուշակոթող է կանգնեցրել: