Բացել լրահոսը Փակել լրահոսը
ՔԿԾ
A A
Պաշտոնական

«Վանաձոր» ՔԿՀ-ի ծառայողները ՁՊՎ-ից հիմնարկ վերադարձված կալանավորված անձի մոտից հայտնաբերել են բջջային հեռախոս

ՀՀ ԱՆ «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկի հերթապահ խմբի ծառայողները դեկտեմբերի 12-ին՝ ժամը 20։15-ի սահմաններում, խուզարկության են ենթարկել ՀՀ ՆԳՆ ոստիկանության ՀՈԳՎ Իջևանի բաժնի ձերբակալվածներին պահելու վայրից հիմնարկ վերադարձված կալանավորված անձ Թ․Պ․-ին։

Խուզարկության արդյունքում Թ․Պ․-ի մոտ առկա թղթերի կապոցի մեջ նախապես պատրաստված թաքստոցից հայտնաբերվել է բջջային հեռախոս։

Դեպքի առթիվ ձեռնարկվել են համապատասխան միջոցառումներ։