Բացել լրահոսը Փակել լրահոսը
3
A A
Պաշտոնական

Տեղի է ունեցել COP 17 համաժողովի կազմակերպման և անցկացման կոմիտեի 1-ին նիստը

Տեղի է ունեցել Վարչապետի որոշմամբ ստեղծված Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովի (COP 17) կազմակերպման և անցկացման կոմիտեի 1-ին նիստը՝ Վարչապետի գլխավոր խորհրդական Համբարձում Մաթևոսյանի ղեկավարությամբ:

Կոմիտեի նիստում քննարկվել են Հայաստանում անցկացվելիք COP 17-ի կազմակերպման վերաբերյալ առանցքային հարցերը՝ միջոցառումների բովանդակության և տեխնիկական կազմակերպման մասով:

Կոմիտեն նախանշել է COP 17-ի կազմակերպման քայլերի հաջորդականությունը, գույքագրել առկա տեսանելի և կանխատեսվող խնդիրները, ինչպես նաև պլանավորել Կոմիտեի առաջիկա աշխատանքները:

Կոմիտեի նիստի ընթացքում ձևակերպվել են անհրաժեշտ հանձնարարականներ: