Բացել լրահոսը Փակել լրահոսը
timthumb
A A
Պաշտոնական

Նուբարաշենում 3 եղբայրներ վիճաբանել են 17 տարեկան 2 պատանու հետ. եղբայրներից մեկը դանակահարել է պատանիներին

Համայնքային ոստիկանության Նուբարաշենի բաժնի ծառայողները օպերատիվ տեղեկություններ էին ստացել, որ դեկտեմբերի 8-ի ժամը 21-ի սահմաններում Նուբարաշենի 6-րդ փողոցի շենքերից մեկի բակում տեղի ունեցած վիճաբանության ժամանակ կտրող-ծակող առարկայով մարմնական վնասվածքներ են ստացել 17 տարեկան երկու պատանի:

Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ 17-ամյա պատանիների հետ վիճաբանել են նույն փողոցի բնակիչ երեք եղբայրներ, որի ընթացքում էլ 23-ամյա երիտասարդը կտրող-ծակող առարկայով մարմնական վնասվածքներ է պատճառել պատանիներին: Նա ձերբակալվել և տեղափոխվել է Համայնքային ոստիկանության Նուբարաշենի բաժին:

Կազմված փաստաթղթերն ուղարկվել են նախաքննական մարմին:

Ձեռնարկվում են միջոցառումներ՝ վիճաբանության բոլոր մասնակիցներին հայտնաբերելու ուղղությամբ: