Բացել լրահոսը Փակել լրահոսը
f67583ac5eff35_67583ac5eff79
A A
Պաշտոնական

Արամ Հովհաննիսյանը վերանշանակվել է ՆԳՆ փոխնախարարի պաշտոնում

Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Արամ Հովհաննիսյանը վերանշանակվել է ՆԳՆ փոխնախարարի պաշտոնում։

«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 6-րդ հոդվածի 3.1-ին մասով և 9-րդ հոդվածի 7-րդ մասով, «Ոստիկանությունում ծառայության մասին» օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասով և «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» օրենքի 11-րդ հոդվածի 6-րդ մասով՝ Ոստիկանության պետ-ներքին գործերի նախարարի տեղակալի ժամանակավոր պաշտոնակատար Արամ Հովհաննիսյանին վերանշանակել ոստիկանության պետ-ներքին գործերի նախարարի տեղակալի պաշտոնում»,- նշված է Փաշինյանի ստորագրած որոշման մեջ։