Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Մարզեր

Հիմնական միջոց է պետք գյուղացուն պահելու համար (տեսանյութ)

Տավուշի Բերդավան գյուղում ամենուր շինարարական աշխատանքների ձայներ են: «Կառուցիր տուն ,զարգացրու սահմանամերձ բնակավայրը » ծրագրի հերթական շահառուն Ղազարյանների տարեցտարի ընդլայնվող ընտանիքն է: Արամ Ղազարյանը տուն է կառուցում տղայի ընտանիքի համար,հուսով է՝ գարնանը տան նորամուտը կնշեն:

« Առաջի փուլով են տվել,դա վերջացրել ենք եկել են տեսել որ նորմալա ,հիմա էլ երկորդ փուլի գումարնեն տվել»,-ասում է Արամ Ղազարյանը :

Հիշեցնենք,որ կառավարությունը ծրագրի շրջանակում 21 մլն դրամ է հատկացնում յուրաքանչյուր ընտանիքի սահմանամերձ Կիրանցում, Ոսկեպարում և Բերքաբերում բնակարանի կառուցապատում իրականացնելու համար, իսկ այլ սահմանամերձ գոտիներում, այս դեպքում Բերդավանում ՝ 16 մլն դրամ։

Արմեն Ղազարյանը ասում է՝ տունը կառուցում է իր սեփական հողամասի վրա: 27 մլն դրամ արժողությամբ երկհարկանի տան հիփոթեքային վարկը  հաստատվել է։ Այդ գումարից 16 մլն դրամը պետությունն է սուբսիդավորում։ Ասում է, որ վարկ փակելուց չի վախենում, միայն թե խաղաղություն լինի․ մի լավ բան էլ կա ,որ գյուղացիներին շատ է ուրախացրել . ասում են՝ գյուղում այլևս պարապ մարդ չես հանդիպի: 

« Հիմա բանվորների կարիք կա ,ոչ բանվոր կա , ոչ էլ վարպետ:Ուրիշ գյուղերից շինարարներ են եկել ,նույնիսկ հնդիկներ են եկել, վարձով մնում են, աշխատում:Գյուղի 40 տոկոս ջահելությունը գնացել էր, հիմա համ հնարավորությունը կա, համ հույսը, որ հետ կգան »,-ասում է Արմեն Ղազարյանը:

Անկյուն+3