Բացել լրահոսը Փակել լրահոսը
սիրիա
A A
Հասարակություն

Ազգային առաջնորդարանը կոչ է անում Սիրիայում ապրող հայերին զգուշավոր լինել

Ազգային առաջնորդարանը կոչ է անում Սիրիայում ապրող հայերին զուսպ և զգուշավոր լինել տեղի ունեցող այս փոփոխությունների փուլում և տանից դուրս գալ միայն անհրաժեշտության դեպքում։ «Սիրիայում փոփոխությունների այս փուլում հորդորում ենք զուսպ եւ զգուշավոր լինել, այս ժամանակաշրջանում բնակարաններից միայն անհրաժեշտության դեպքում դուրս գալ։

Հայ համայնքը միշտ եղել է ու պիտի մնա սիրիական հայրենիքի բարօրության և բարգավաճման սատարող, երկրի տարածքային ամբողջականության ու սիրիական ընկերության տարբեր բաղադրիչների խաղաղ գոյակցության ջատագով»,- մասնավորապես, ասվում է հայտարարության մեջ։