Բացել լրահոսը Փակել լրահոսը
նգն6
A A
Հասարակություն

Արտաշատ քաղաքում գտնվող արագ սննդի կետում հրդեհ է բռնկվել

Դեկտեմբերի 9-ին, ժամը 07:52-ին Արարատի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Արտաշատ քաղաքի Շահումյան փողոցում գտնվող տնակներից մեկում հրդեհ է բռնկվել։ Հայտնում է ՆԳՆ-ն։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Շահումյան փողոցում գտնվող արագ սննդի կետում:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 08։14-ին, մարվել՝ 08։52-ին: Այրվել են արագ սննդի կետի առաստաղի, պատերի փայտե կառուցատարրերը (մոտ 50 քմ) և կենցաղային իրեր։