A
A
«Lada»-ն Չինաստանի դեսպանատան հարևանությամբ վրաերթի է ենթարկել հետիոտնին, վերջինս մահացել է
Աջակցիր «Ա1+»-ինԱյսօր՝ դեկտեմբերի 9-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Երևանում: Ժամը 08:10-ի սահմաններում 37-ամյա Գարիկ Ե.-ն իր վարած «Lada» մակնիշի ավտոմեքենայով Իսակովի պողոտայում՝ Հայաստանում Չինաստանի դեսպանատան հարևանությամբ, վրաերթի է ենթարկել Արմավիրի մարզի բնակիչ 72-ամյա Արաքսի Պ.-ին:
Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, վարորդը փախուստի չի դիմել, ահազանգել է շտապօգնություն, դեպքի վայր ժամանած բժիշկների հերթապահ խումբը արձանագրել է հետիոտնի մահը: