Խանջյան 29/1 նոր շենքն իսկական աղետ է դարձել՝ գիշերները հավաքվող թմրամոլների և աղբավայրի պատճառով. Պեդրո Զարոկյան
Աջակցիր «Ա1+»-ինԽանջյան 29/1 նոր շենքը, որն ավելի քան 10 տարի մնացել է կիսակառույց և չբնակեցված, իսկական աղետ է դարձել գիշերները հավաքվող թմրամոլների և քաղաքի սրտում աղբավայրի պատճառով: Այս մասին,-ահազանգում է Երևանի ավագանու «Ազգային առաջընթաց» խմբակցության անդամ Պեդրո Զարուկյանը։
«Ես նամակ գրեցի քաղաքին՝ խնդրելով մաքրել աղբը և լուծում գտնել՝ շինարարությունն ավարտելու համար, նույնիսկ եթե քաղաքը ստիպված լինի սեփականության իրավունքը վերցնել և փախստականներին անվճար բնակարան տրամադրել:
Քաղաքը պատասխանեց՝ ասելով "շինարարական աշխատանքները կասեցված են` կառուցապատող «Լևոն Ամիրխանյան» ՍՊԸ-ի սննկացման պատճառով։ Միևնույն ժամանակ տեղեկացնում եմ,որ նշված հասցեի շինարարական հրապարակի սահմանազատող ցանկապատի ապամոնտաժման հարցին հնարավոր է անդրադառնալ կառուցապատման աշխատանքներն ավարտելուց հետո:
Սա ևս մեկ վկայություն է այն բանի, որ մենք ունենք մի խումբ ապաշնորհ ապուշների խումբ, որոնք ղեկավարում են քաղաքը, ովքեր այնտեղ են միայն ինքնահարստանալու համար՝ չմտածելով քաղաքում առկա խնդիրների լուծումներ գտնելու համար»,-նշում է նա։