A
A
Նիկոլ Փաշինյանը չորս կառույցների ղեկավարների և տեղակալների ժամանակավոր պաշտոնակատարների ազատել է զբաղեցրած պաշտոններից
Աջակցիր «Ա1+»-ինՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշումներով չորս կառույցների ղեկավարների և տեղակալների ժամանակավոր պաշտոնակատարներ ազատվել են իրենց պաշտոններից։
ՀՀ էլեկտրոնային կառավարման կայքից տեղեկանում ենք, Արսեն Մնացականյանն ազատվել է գլխավոր հարկադիր կատարողի ժամանակավոր պաշտոնակատարի, Արամ Նիկոյանը՝ պրոբացիայի ծառայության պետի ժամանակավոր պաշտոնակատարի, Լևոն Բալյանը՝ արդարադատության նախարարի տեղակալի ժամանակավոր պաշտոնակատարի, իսկ Ամբակում Գրիգորյանը՝ ԱՆ քրեակատարողական ծառայության պետի ժամանակավոր պաշտոնակատարի պաշտոններից։