Բայրամովը մերժել է Մալթայում Բլինքենի միջնորդությամբ հանդիպել Միրզոյանին
Աջակցիր «Ա1+»-ինԱդրբեջանի արտգործնախարարը մերժել է ամերիկյան կողմի միջնորդությամբ հանդիպել Հայաստանի արտգործնախարարին, հաղորդում է ադրբեջանական APA գործակալությունը՝ հղում անելով իր դիվանգիտական աղբյուրներին, գրում է Ազատությունը։
Ըստ լրատվամիջոցի՝ ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենն Մալթայում անցկացվող ԵԱՀԿ ԱԳ նախարարների խորհրդի նիստի շրջանակում փորձել է նախաձեռնել Միրզոյան-Բայրամով հանդիպում, սակայն ադրբեջանական կողմը կտրականապես մերժել է առաջարկը՝ «ԱՄՆ վարչակազմի քաղաքականության պատճառով»։ Ըստ APA-ի աղբյուրի՝ Բայդենի վարչակազմն «անարդարացի և կանխակալ քաղաքականություն է վարում, և այդ պատճառով Ադրբեջանն ընդհանրապես չի ցանկանում, որ Վաշինգտոնը մասնակցի խաղաղության օրակարգին»:
Հայաստանի արտգործնախարարության խոսնակ Անի Բադալյանը երեկ էր «Ազատությանը» փոխանցել, որ Միրզոյան-Բայրամով պլանավորված հանդիպում չկա։ Այսօր ի պատասխան «Ազատության» հարցման նա հաստատեց, որ հայկական կողմը համաձայնություն տվել էր հանդիպմանը: